Էդգար Ղազարյան. Գյումրին հիմա էլ քայլ անի ու մերժի կապիտուլյանտ ապիկարին
Քաղաքական
13:15 16/04/2022
Հայաստան

Էդգար Ղազարյան. Գյումրին հիմա էլ քայլ անի ու մերժի կապիտուլյանտ ապիկարին

Քաղաքական-հասարակական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.

«Գյումրին տվել է բողոքի գործողությունների իր  մեկնարկը։ Ամեն օր, ամեն քաղաքում և գյուղում բողոքի գործողություննեը պետք է սկսեն ու չդադարեն։ Ամենքս անելիք ունենք, յուրաքանչյուրս յուրովի, բայց անմնացորդ։ Դավաճանը պետք է վռնդվի, դավաճանը պետք է պատժվի։

Գյումրիում նրան պետք է իջեցնեն մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ զրահապատ Մերսեդեսից, մի թափառող փողոցային շուն գտնեն, գցեն դիմացը ու ոտքով ճամփեն Երևան։ Թող հիմա էլ քայլ անի ու մերժի կապիտուլյանտ ապիկարին»։

Placeholder