Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 11 հազար նոր դեպք է գրանցվել
Աշխարհում
17:20 16/04/2022
Աշխարհ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 11 հազար նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11095 նոր դեպք, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ հայտնում է օպերատիվ շտաբը։

Նշվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է 2923 հիվանդ, ապաքինվել՝ 19006, մահացել՝ 240-ը։

Մոսկվայում գրանցվել է վարակման 634 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 671։

Համաճարակի ողջ ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուս է հաստատվել 18 064 454 բնակչի մոտ, ապաքինվել է  17 մլն 359 645 մարդ, մահացել՝ 373 հազար 267 մարդ։

Placeholder