Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակցի
Ռուսաստանն, ի պատասխան Եվրամիությունում մշտական ներկայացուցչությունից իր աշխատակիցների հեռացմանը, պերսոնա նոն գրատա է հայտարարում Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը։
«Ի պատասխան Եվրամիության ոչ բարեկամական գործողությունների՝ Ռուսաստանում ԵՄ պատվիրակության 18 աշխատակցի հայտարարվում է պերսոնա նոն գրատա, որոնք մոտ ապագայում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը։
Ռուսաստանը բողոք է հայտնել Մոսկվայում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին՝ կապված Եվրամիությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության 19 աշխատակիցների անհիմն վտարման հետ»,- նշված է հաղորդագրությունում։