Արգելվել է Բրիտանիայի առանցքային գործիչների մուտքը Ռուսաստանի Դաշնություն
Քաղաքական
15:42 16/04/2022
Աշխարհ

Արգելվել է Բրիտանիայի առանցքային գործիչների մուտքը Ռուսաստանի Դաշնություն

Ռուսաստանն, ի պատասխան բրիտանական պատժամիջոցների, արգելել է թագավորության կառավարության առանցքային անդամներին, այդ թվում՝ վարչապետ Բորիս Ջոնսոնին, փոխվարչապետ, արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբիին, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էլիզաբեթ Թրուսին և Բեն Ուոլեսին, ինչպես նաև նախկին վարչապետի Թերեզա Մեյին մուտք գործել իր տարածք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով ՌԴ ԱԳՆ հայտարարությունը։ 

«Բրիտանական կառավարության աննախադեպ թշնամական գործողությունների կապակցությամբ, որոնք արտահայտվել են, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառմամբ, որոշում է կայացվել բրիտանական կառավարության առանցքային անդամներին և մի շարք քաղաքական գործիչներին ընդգրկել «ստոպ-ցուցակ»-ում»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «այդ քայլն արվել է որպես պատասխան Լոնդոնի սանձարձակ տեղեկատվական և քաղաքական արշավին, որն ուղղված է Ռուսաստանին միջազգային մեկուսացմանը»։
 

Placeholder
Արգելվել է Բրիտանիայի առանցքային գործիչների մուտքը Ռուսաստանի Դաշնություն