Երևանում զբոսնելու եղանակ է. Հետո ուժեղ քամի կլինի
Հասարակություն
09:24 16/04/2022
Հայաստան

Երևանում զբոսնելու եղանակ է. Հետո ուժեղ քամի կլինի

Այսօր և ցաղը ցերեկը Երևանում սպասվում է +19-+20 աստիճան տաքություն։ Հանգստյան օրերեին տեղումներ չեն սպասվում, կարող եք դուրս գալ առանց անձրևանոցի ու վայելել գարունը։

ԱԻՆ հրապարակած կանխատեսումների համաձայն, ապրիլի  16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 19-ի ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +26-ի։ Ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:

Հայաստանի տարածքում ևս ոըժեղ քամիներ կլինեն։ ԱԻՆ փոխանցմամբ, ապրիլի 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

 

Placeholder
Երևանում զբոսնելու եղանակ է. Հետո ուժեղ քամի կլինի