Ազատության հրապարակում վիճակը լարված է, քաղաքացիները բերման են ենթարկվում
Իրավունք
20:20 17/04/2022
Հայաստան

Ազատության հրապարակում վիճակը լարված է, քաղաքացիները բերման են ենթարկվում

Ազատության հրապարակում, հարակից տարածքում լարված իրավիճակ է։ Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին։ 

Նախքան քաղաքացիներին բերման ենթարկելը՝ ոստիկանների կողմից քաղաքացիներին ուղղված որևէ հորդոր, տարածքը լքելու որևէ կոչ չի եղել։ 

«Նիկոլ դավաճան», Նիկոլ դավաճան» բղավում են են քաղաքացիները։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ քայլելով գնում են Ազատության հրապարակ, 10-15 րոպե սպասում են, իրենց վրանները բերում են, տեղադրում են ու շարունակում են իրենց անժամկետ ակցիան։ 

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։

Ազատության հրապարակում այս պահին բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ են հավաքվել։

Placeholder
Ազատության հրապարակում վիճակը լարված է, քաղաքացիները բերման են ենթարկվում