44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
Հասարակություն
09:22 18/04/2022
Հայաստան

44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ

Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։

Կիրակոսյանը երեկ ուշ երեկոյան գրել էր.

«Ես և Արթուր Ավագյանը՝

.չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված,
.առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների,
.որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ անժամկետ ՀԱՑԱԴՈՒԼ և առավոտյան ժամը 09։00֊ից լինելու ենք Ազատության հրապարակում։

Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ կատարման ուղղորդումը։
Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։

Այն ԿՈՉ Է, ծառայելու օրինակ։

Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։

Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ ՀԱՅՐԵՆԿԻՑՆԵՐ։ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։

Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ»։

 

Placeholder