Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
18.04.2022. Կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Հայաստանում ապրիլի 17-ին կատարվել է 1679 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 10 հիվանդ, արձանագրվել է մահվան 1 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 770 դեպք, որոնցից 410 458առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2008 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1682 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 304 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 017 543 թեստավորում: