Կրեմլը ներկայացրել է ապրիլի 19-ին Պուտինի և Փաշինյանի միջև  կայանալիք բանակցությունների օրակարգը
Քաղաքական
16:23 18/04/2022
Աշխարհ

Կրեմլը ներկայացրել է ապրիլի 19-ին Պուտինի և Փաշինյանի միջև կայանալիք բանակցությունների օրակարգը

Ապրիլի 19-ին Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանի հետ։ Մանրամասները ներկայացված են Կրեմլի կայքում։

«Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։

Կքննարկվի նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Placeholder
Կրեմլը ներկայացրել է ապրիլի 19-ին Պուտինի և Փաշինյանի միջև կայանալիք բանակցությունների օրակարգը