«Հրապարակ». Իշխանությունը ինչպե՞ս է որոշել հայ ժողովրդին «պատրաստել» խաղաղության դարաշրջանին
Օրվա մամուլ
09:51 19/04/2022
Հայաստան

«Հրապարակ». Իշխանությունը ինչպե՞ս է որոշել հայ ժողովրդին «պատրաստել» խաղաղության դարաշրջանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունը որոշել է հայ ժողովրդին «պատրաստել» խաղաղության դարաշրջանին,  այդ առաքելությունը վերապահվել է ուժային կառույցներին։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ օրերս մեծ հավաք է կազմակերպվել ոստիկանությունում, ու ղեկավար կազմից հանձնարարականներ են իջեցրել իրենց՝ առ այն, որ գյուղերում, քաղաքներում տեղի իրավապահները պետք է հայտնաբերեն ակտիվիստներին, այն անձանց, ովքեր կարող են խնդիրներ ստեղծել Փաշինյանի որդեգրած կուրսի հետ կապված։ Ասենք, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո կարող են բողոքի օջախներ առաջացնել։

Ոստիկանությանը հրահանգվել է նման մարդկանց հետ «աշխատանքներ» տանել, բնականաբար՝ ոստիկանական մեթոդներով։ Բացատրել, թե ինչքան կարևոր է խաղաղությունը, և հասկացնել, որ ոչ մի պարագայում չի կարելի խոչընդոտել այդ գործընթացին։ Իսկ ով չհասկանա, ավելի «հասկանալի» մեթոդներով բացատրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Իշխանությունը ինչպե՞ս է որոշել հայ ժողովրդին «պատրաստել» խաղաղության դարաշրջանին