Նվեր Կիրակոսյան. Ժամը 19։30֊ին սպասում ենք բոլորիդ Ազատության հրապարակում
Օրվա թեմա
16:43 19/04/2022
Հայաստան

Նվեր Կիրակոսյան. Ժամը 19։30֊ին սպասում ենք բոլորիդ Ազատության հրապարակում

Ազատության հրապարկում հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանը գրում է.

«Ժամը 19։30֊ին Սպասում ենք բոլորիդ Ազատության հրապարակում։ Միասին կանցկացնենք հանրային քննարկում «Անկախության սերնդի հանձնառությունը ստեղծված իրավիճակում» թեմայով»։

Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարարել են անժամկետ հացադուլ։

«Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ կատարման ուղղորդումը։

Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։

Այն ԿՈՉ Է, ծառայելու օրինակ»,-նշել էր Կիրակոսյանը։
 

Placeholder
Նվեր Կիրակոսյան. Ժամը 19։30֊ին սպասում ենք բոլորիդ Ազատության հրապարակում