Փաշինյանը Մոսկվայում է
Քաղաքական
14:15 19/04/2022
Աշխարհ

Փաշինյանը Մոսկվայում է

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով արդեն Ռուսաստանի մայրաքաղաքում է։ «Իզվեստիա»-ն հրապարակել է կադրեր, թե ինչպես են դիմավորում ու ուղեկցում նրան։

Օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, ԱԳՆ պետական արարողակարգի վարչության պետ Օգոր Բոգդաշը։

Այսօր կկայանան Փաշինյան-Պուտին բանակցությունները։ Ինչպես նշել են Կրեմլից, նախատեսվում են քննարկել ռուս-հայկական հարաբերությունների, ռազմավարական ու դաշնակցային գործընկերության ու  հետագա զարգացման վերաբերող արդի հարցեր։

 

Placeholder
Փաշինյանը Մոսկվայում է