Պեսկով. Մոսկվա կատարած այցի ժամանակ Փաշինյանը փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրի
Քաղաքական
14:38 19/04/2022
Աշխարհ

Պեսկով. Մոսկվա կատարած այցի ժամանակ Փաշինյանը փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրի

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ։ Նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստ»-ին։

Նա հիշեցրել է, որ Փաշինյանը երեքշաբթի պետք է հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Այնուհետև Փաշինյանը նախատեսում է շատ ինտենսիվ շփումներ ունենալ ՌԴ կառավարության մակարդակով, այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ է ստորագրվելու»,- ասել է Պեսկովը։

Placeholder
Պեսկով. Մոսկվա կատարած այցի ժամանակ Փաշինյանը փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրի