Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Տղաների վրանի հարցը լուծեք»,- Ազատության հրապարակում դիմելով ոստիկաններին՝ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ին հայտարարել է Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ գիշերելով հրապարակում։
Իսկ տղաները՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը ապրիլի 18-ից Ազատության հրապարակում հացադուլ են անում, որոնց նպատակն է անկախության սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։
Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց. «Ոստիկաններին վրանի հետ կապված ասացի՝ եթե շատ մոտ ժամանակում հացադուլ անող երիտասարդներին չթույլատրվեց վրան տեղադրել, վրանը կտեղադրվի մեր կողմից և որևէ մեկը չի կարող արգելի այդ վրանի տեղադրումը։ Հացադուլ անող երիտասարդներին չեն կարող թողել այս պայմաններում՝ առանց վրանի»։