Քերոբյանին հիշեցնում են՝  toms.am-ը չէ
Տնտեսություն
13:54 20/04/2022
Հայաստան

Քերոբյանին հիշեցնում են՝ toms.am-ը չէ

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառման «շնորհիվ»  կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։

«Այս տարի (և այսուհետև) պլանավորում ենք էապես հարստացնել մշակութային կյանքը և ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ։

Գարուի համերգն արդեն իսկ անշլագով է սկսվում, տոմսերն համարյա սպառված են։

Հ.Գ. Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի Հայաստանյան համերգների մասին»,-գրել է նա։

Ի պատասխան, օգտատերերից մեկը Քերոբյանի գրառումը տեղադրել է իր էջում ու հիշեցրել, որ նախարարը toms.am-ը չէ։

Նշենք, որ այս կայքում  հրապարակվում է մշակութային միջոցառումների, ներկայացումների, համերգների վերաբերյալ տեղեկատվություն։

 

 

Placeholder
Քերոբյանին հիշեցնում են՝ toms.am-ը չէ