Վենետիկի Բիենալե միջազգային ցուցահանդեսում հայաստանյան տաղավարը կներկայանա «Ղարիբ» նախագծով
Մշակույթ
10:41 20/04/2022
Հայաստան

Վենետիկի Բիենալե միջազգային ցուցահանդեսում հայաստանյան տաղավարը կներկայանա «Ղարիբ» նախագծով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը 2022 թվականի ապրիլի 21-23-ը կմեկնեն Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ):

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գործուղման նպատակն է մասնակցել Վենետիկի Բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին:

Միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը՝ «The Milk of Dreams» խորագրի ներքո

Հայաստանյան տաղավարը կներկայանա «Ղարիբ» նախագծով (համադրողներ՝ Անի Դավիդյան, Ելենա Սորոկինա, արվեստագետ՝ Անդրիուս Հարությունյան):

 

Placeholder