Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ Բրիտանիան հրաժարվել է ազատել Ուկրաինայում գերեվարված իր վարձկաններին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ բրիտանական իշխանությունները հրաժարվել են օգնել Ուկրաինայում գերի ընկած բրիտանացի վարձկաններին ազատ արձակելու հարցում։
Նրա խոսքով՝ Լոնդոնն աննախադեպ հեշտությամբ հրաժարվել է իր երկրի գերեվարված քաղաքացիներից։
«Սա ֆանտաստիկ է: Լինելով մարդու իրավունքների քննարկումների մեջ ներգրավված, աշխարհի տարբեր հումանիտար իրավիճակների հետ կապված անվերջ հայտարարություններ անելով, նրանք բառիս բուն իմաստով մի վայրկյանում երես թեքեցին իրենց քաղաքացիներից, ասացին, որ դա իրենց գործն է, թող դուրս լողան ինչպես կարող են»,- հայտարարել է Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում։
Ավելի վաղ Հյուսիսային Իռլանդիայի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Բրենդոն Լյուիսը հայտարարել էր, որ բրիտանական կառավարությունը հատկապես ուշադիր հետևում է Մարիուպոլում գերեվարված բրիտանացիներ Շոն Փինների և Էյդեն Էսլինի հետ կապված իրավիճակի զարգացմանը։ Լյուիսն ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե Լոնդոնն արդյո՞ք մասնակցում է բրիտանական հպատակների փոխանակման բանակցություններին, սակայն նշել է, որ Բրիտանիան նույնիսկ չի մտածում քննարկել գերիների փոխանակումը կուսակցության ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի հետ, որը ձերբակալվել է Կիևում, չնայած այն բանին, որ իրենց օգնել խնդրել են հենց գերի ընկած բրիտանացիները։