«Հրապարակ». Ուժերից յուրաքանչյուրը փորձելու է առանձին ակցիաներով և փողոց դուրս բերած զանգվածով լուծել խնդիրը
Օրվա մամուլ
09:28 21/04/2022
Հայաստան

«Հրապարակ». Ուժերից յուրաքանչյուրը փորձելու է առանձին ակցիաներով և փողոց դուրս բերած զանգվածով լուծել խնդիրը

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հայաստան» դաշինքի պատգամավորները` Արթուր Վանեցյանի նստացույց անելու օրվանից սկսած, հայտարարում են, թե ընդդիմությունն ապակենտրոն, ցանցային պայքար է տանելու, և դրա մեկնարկը պատրաստվում էին տալ ԱԺ լսումներով` ապրիլի 21-ին, որը չեղարկվեց, իսկ կուլմինացիան ապրիլի 23-ից էր սկսվելու՝ ՀՅԴ երիտասարդների ավանդական ջահերով երթով, որին այս տարի հնարավոր է պատմական նրբերանգներ հաղորդեն՝ Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի լեյտմոտիվներով։

Երիտասարդները, ավանդույթի համաձայն, ջահերով կբարձրանան Ծիծեռնակաբերդ, սակայն այնտեղից ոչ թե տուն կգնան, այլ կգիշերեն, որպեսզի հաջորդ օրը շարունակեն երթը։ Ամեն դեպքում, սա լինելու է յուրօրինակ ուժի ցուցադրություն, իսկ դրանից հետո կմեկնարկեն բողոքի ակցիաները։

Ենթադրվում է, որ երկու խմբակցությունները միաժամանակ, ավելի ճիշտ` զուգահեռ կգործեն, ասենք` Վանեցյանը՝ Ազատության հրապարակից, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այլ գործողություններ կանեն: Սակայն միասնական լիդերի` ակցիաները կոորդինացնողի խնդիր կա, ուստի ուժերից յուրաքանչյուրը փորձելու է առանձին ակցիաներով և փողոց դուրս բերած զանգվածով լուծել խնդիրը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Ուժերից յուրաքանչյուրը փորձելու է առանձին ակցիաներով և փողոց դուրս բերած զանգվածով լուծել խնդիրը