ՌԴ ԿԲ-ի ղեկավարը հայտնել է ներմուծման նոր մատակարարների որոնման խնդիրների մասին
Տնտեսություն
23:01 21/04/2022
Աշխարհ

ՌԴ ԿԲ-ի ղեկավարը հայտնել է ներմուծման նոր մատակարարների որոնման խնդիրների մասին

Ռուս արտադրողների համար նոր մատակարարների որոնումը կարող է տևել մինչև մի քանի ամիս: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին Պետդումայում հայտարարել է «Ռուսաստանի բանկ»-ի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։

«Պատժամիջոցների պատճառով ռուս սպառողներն ու արտադրողները կորցնում են մուտքը պատրաստի արտադրանքի, հումքի ներմուծման և արտահանման շուկաներ: Եվ խնդիրներ կարող են առաջանալ նույնիսկ այն դեպքում, երբ արտադրությունը խիստ տեղայնացված է, և արդեն եղել է բավականին բարձր ներմուծման փոխարինում»,-ասել է նա:

Էլվիրա Նաբիուլինան որպես օրինակ բերեց Ռուսաստանի արդյունաբերության դժվարությունները կարի պարագաների գնման հետ կապված, որոնց հիմնական մատակարարները Եվրամիությունից էին։

«Օրինակ՝ կոճակները պատրաստվում են շատ վայրերում: Բայց, ինչպես մեզ ասում են ձեռնարկությունները, իրենց գնահատականներով՝ նոր գործընկերների որոնումը, լոգիստիկան կարող է տևել մինչև մի քանի ամիս»,-ասաց Նաբիուլինան:

Ըստ նրա, նույնն է նաև թղթի արդյունաբերության մեջ։ «Մեր փայտն ամբողջությամբ ռուսական է, բայց սպիտակեցնող քիմիկատները ներկրվել են, հիմա արտադրողներն անցնում են այլընտրանքային մատակարարների՝ նաև արտադրելով իրենց սեփական քիմիական նյութերը, բայց ժամանակ է պետք դրա համր»,-նշեց ԿԲ նախագահը։

Սննդի արդյունաբերությունն ունի նաև ներքին հումք, բայց սովորական արտասահմանյան փաթեթավորմանը պետք է շտապ փոխարինում փնտրել, ինչը նույնպես ժամանակ կպահանջի, ամփոփեց Նաբիուլինան։
 

Placeholder