Ջոնսոնը Պուտինին համեմատել է կոկորդիլոսի հետ
Քաղաքական
10:08 21/04/2022
Աշխարհ

Ջոնսոնը Պուտինին համեմատել է կոկորդիլոսի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ցանկացած խաղաղ բանակցություն կարող է ձախողվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման պատճառով։ Այս մասին նա ասել է լրագրողներին, ինչի մասին հաղորդել է Reuters-ը։

Նրա կարծիքով՝ Պուտինի հետ գործ ունենալը նման է «կոկորդիլոսի հետ խոսելուն, երբ նա արդեն բռնել է ոտքդ»։ Նա հավելել է՝ կենսական նշանակություն ունի, որ Արևմուտքը շարունակի զինել Ուկրաինային։

«Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են ուկրաինացիները հիմա բանակցել Պուտինի հետ՝ հաշվի առնելով նրա բարեխղճության ակնհայտ բացակայությունը: Նրա ռազմավարությունն ակնհայտ է` փորձել կլանել և տիրանալ Ուկրաինայից որքան կարող է, և, հնարավոր է՝ բանակցել ուժի դիրքերից»,- ասել է նա:

Placeholder
Ջոնսոնը Պուտինին համեմատել է կոկորդիլոսի հետ