Բրիտանացին 505 օր անընդմեջ հիվանդացել է COVID-19-ով
Աշխարհում
11:52 22/04/2022
Աշխարհ

Բրիտանացին 505 օր անընդմեջ հիվանդացել է COVID-19-ով

Գիտնականները հայտնել են, որ թույլ իմունային համակարգով բրիտանացին COVID-19 է ունեցել գրեթե մեկուկես տարի՝ 505 օր։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Associated Press-ին։

«Սա, անշուշտ, կարծես թե ամենաերկար գրանցված վարակն է», - ասում է բժիշկ, վարակիչ հիվանդությունների փորձագետ Լյուկ Բլեգդոն Սնելը։

Նրա թիմը նախատեսում է այս շաբաթավերջին Պորտուգալիայում ինֆեկցիոն հիվանդության հանդիպմանը ներկայացնել COVID-19-ի մի քանի «երկար» դեպքեր:

«Երկարատև COVID-ի դեպքում սովորաբար ենթադրվում է, որ վիրուսը մաքրվել է ձեր մարմնից, բայց ախտանիշները պահպանվում են: Դա երկար շարունակվող վարակի դեպքում վիրուսի ակտիվ վերարտադրությունն է»,- ասել է մասնագետը։

Հետազոտությունը ուսումնասիրել է, թե որ մուտացիաներն են տեղի ունենում և արդյոք դրանք զարգանում են շատ երկար ժամանակ վարակ ունեցող մարդկանց մոտ: Այն ներգրավել է ինը հիվանդի, որոնց մոտ առնվազն ութ շաբաթ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Արդյունքում պարզվել է, որ բոլորն ունեին թուլացած իմունային համակարգ օրգանների փոխպատվաստման, ՄԻԱՎ-ի, տարբեր տեսակի քաղցկեղի կամ այլ հիվանդությունների բուժման պատճառով:


 

Placeholder
Բրիտանացին 505 օր անընդմեջ հիվանդացել է COVID-19-ով