Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին Ամուլսարում էր՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։
Դեսապանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանը քաջալերել է ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը։
Նա ողջունել է աշխատանքի և բնապահպանական հարցերում ամենաբարձր միջազգային ստանդարտներն ապահովելու «Լիդիանի» հանձնառությունը և նկատել, որ այս ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի նշանակալի խթան դառնալու ներուժ ունի։
Նշենք, որ բազմաթիվ բնապահպաններ, փորձագետներ, քաղաքացիներ դեմ են արտահայտվել Ամուլսարի շահագործմանը՝ հիմնավորելով դրա վտանգներն ու ռիսկերը։