Հարավային Օսիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների օր
Քաղաքական
15:34 23/04/2022
Տարածաշրջան

Հարավային Օսիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների օր

Հարավային Օսիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել ապրիլի 28-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին ԿԸՀ-ի որոշումը: Այդ մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Քրիստինա Ավլոխովան։

Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ սպասում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հետաձգում պահանջող ընտրողների բողոքի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշմանը։

«Գերագույն դատարանը չեղարկել է ընտրությունների օրը, մենք սպասում ենք դատարանի որոշմանը, շուտով կնշանակվի նոր ամսաթիվ»,-Ավլոխովային մեջբերում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Ընտրողների հայտարարությունից հետևում է, որ հինգշաբթի՝ ապրիլի 28-ին նշանակված ընտրությունների օրը հակասում է հանրապետության օրենսդրությանը, քանի որ այդ օրը երկրորդ փուլի անցկացումը խախտում է Հարավային Օսիայի՝ երկրի սահմաններից դուրս բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքները։

Placeholder