Նոր Ջուղայում աշակերտներն իրենց արդար պահանջի ձայնն են միացրել համայն հայության ձայնին
Տարածաշրջան
10:29 23/04/2022
Տարածաշրջան

Նոր Ջուղայում աշակերտներն իրենց արդար պահանջի ձայնն են միացրել համայն հայության ձայնին

Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտները հավաքվել են Ս. Ամենափրկիչ վանքի մոտ, որտեղ կանգնեցված է Հայեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, իրենց արդար պահանջի ձայնը միացնելու համայն հայության ձայնին։ Այս մասին տեղեկանում ենք norjugha.ir կայքից։ 

Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն աշակերտներին ուղղած իր պատգամում հորդորել է հայոց արդար Դատի պահանջատերը լինել և ամենակարևորը՝ պայքարել հանուն միացյալ հայրենիքի կերտման: Նա նաև նշել է, որ հայրենիքը, ազգը, կրոնը, լեզուն ու մշակույթն այն սրբություններն են, որոնց չի կարելի թույլ տալ մեկը դիպչի, իսկ եթե կլինեն այդպիսիները, Թեհլիրյանի նման պահանջատեր բռունցքով պետք է հարվածել արդարության սեղանին։ 

Placeholder