Եթե մեր երեխաները հայրենիքի սահմանին են զոհվել, ձեր երեխաներին իրենց անկողիններում են մորթելու. Զոհված զինծառայողի հայր
Օրվա թեմա
14:19 23/04/2022
Հայաստան

Եթե մեր երեխաները հայրենիքի սահմանին են զոհվել, ձեր երեխաներին իրենց անկողիններում են մորթելու. Զոհված զինծառայողի հայր

Գիշերն Ազատության հրապարակում են անցկացրել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մի մասը, ովքեր ևս ապրիլի 21-ից նստացույց են անում Ազատության հրապարակում։
Ծնողները նշում են, որ հայ ազգը կամաց-կամաց արթնանում է, շարժ են նկատում։

«Ժողովուրդը հասկանում է ստեղծված  իրավիճակը, օրեցօր շատանում են, միանալու են  այս դավաճաններից ազատվելու, փրկվելու շարժմանը, պայքարին»,- ասում են ծնողները։

Նրանք նշում են, որ  Արցախում իրենց տղաների արյունն է թափված, չի կարող այն լինել Ադրբեջանի կազմում։

«Բացի այդ, Արցախը մեր դարպասն է։ Ի՞նչ է նշանակում դարպասները բացվում են, գալիս են ներս, հա՞։ Պետք է մարդիկ գիտակցեն, հասկանան, մի՞թե բարդ բան ենք ասում, Արցախը չի կարող լինել թուրքի ձեռքում։ Այսքան մի բան»,- ասաց ծնողներից մեկը։

Նրանք ուզում են իրենց երեխաների արյան պատասխանը։

«Այն հողը, որի համար արյուն է թափվել, չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դա հնարավոր չէ։ Հայն այդպեսի բան չի կարող ցանկանալ։ Այն հայը, որ մտածում է՝ ավելի լավ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, մենք խաղաղ ապրենք, խաղաղ չենք ապրելու։ Թուրքը հերթով բոլորիդ տներն է մտնելու։ Եթե մեր երեխաները հայրենիքի սահմանին են զոհվել, ձեր երեխաներին իրենց անկողիններում, Ազատության հրապարակում են մորթելու»,-ասաց զոհվածի հայրը։
 

Placeholder