20 երկիր կմասնակցի Ուկրաինային ռազմական օգնության հարցով Գերմանիայում ԱՄՆ-ի կազմակերպվելիք խորհրդակցություններին
Քաղաքական
00:13 23/04/2022
Աշխարհ

20 երկիր կմասնակցի Ուկրաինային ռազմական օգնության հարցով Գերմանիայում ԱՄՆ-ի կազմակերպվելիք խորհրդակցություններին

Ավելի քան 20 պետություններ ապրիլի 26-ին Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում Ուկրաինային ռազմական օգնության հեռանկարների վերաբերյալ խորհրդակցություններին կմասնակցեն։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ Հանդիպումը կկազմակերպի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ավելի քան 20 երկրներ կմասնակցեն Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ Գերմանիայում ԱՄՆ-ի կազմակերպած խորհրդակցություններին։

«Ավելի քան 20 հրավիրված երկրներ համաձայնել են մասնակցել: Մենք ավելի շատ մանրամասներ կունենանք ավելի մոտ ժամկետին»,-ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին ասել է Քիրբին:

«Դրանք միայն ՆԱՏՕ-ի երկրները չեն, ՆԱՏՕ-ն որպես դաշինք չի տրամադրում Ուկրաինային անվտանգության աջակցություն»,-ասել է պաշտոնյան և հավելել, որ միջոցառումը չի անցկացվում ՆԱՏՕ-ի հովանու ներքո:
 

Placeholder
20 երկիր կմասնակցի Ուկրաինային ռազմական օգնության հարցով Գերմանիայում ԱՄՆ-ի կազմակերպվելիք խորհրդակցություններին