«Ջերմուկ Գրուպ»-ի տարածքում հրդեհ է բռնկվել
Հասարակություն
16:57 25/04/2022
Հայաստան

«Ջերմուկ Գրուպ»-ի տարածքում հրդեհ է բռնկվել

Այսօր ժամը 11։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին, մարվել՝ 11։59-ին։ Այրվել է մոտ 20 քմ ստվարաթուղթ։

 

 

Placeholder