Դիետոլոգը զգուշացնում է, թե որ դեպքերում պետք է հրաժարվել «ֆրանսիական նախաճաշից»
Օրվա թեմա
08:37 25/04/2022
Աշխարհ

Դիետոլոգը զգուշացնում է, թե որ դեպքերում պետք է հրաժարվել «ֆրանսիական նախաճաշից»

Ավանդական «ֆրանսիական նախաճաշը», որը ներառում է կրուասան և սուրճ, կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար։ Այս մասին ասել է բժիշկ-սննդաբան Աննա Բելոուսովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։

Բելոուսովան բացահայտել է կրուասաններով սուրճի վնասը և զգուշացրել, որ հիպերտոնիայի, ավելորդ քաշի և երիկամների հիվանդությունների դեպքում պետք է բացառել նման նախաճաշը։

«Թվում է, թե ֆրանսիացիներն ամենահիվանդ ազգը չեն, բայց, այնուամենայնիվ, չարժե նրանց կրկնել։ Այս նախաճաշից պետք է հրաժարվել, եթե զարգանում է հիպերտոնիա, երիկամների հետ կապված խնդիրներ կան, կամ առաջանում է ավելորդ քաշ»,- զգուշացրել է նա սննդաբանը։

Բժշկի խոսքով՝ նման նախաճաշն օգտակար չէ օրգանիզմի համար։ Նախաճաշի համար նախատեսված իդեալական ուտեստ, ըստ նրա, կաթով շիլան է։

«Եթե բժշկական տեսանկյունից մոտենանք, ապա կատարյալ նախաճաշը սպիտակուցի և դանդաղ ածխաջրերի համադրություն է, որը թույլ կտա մեզ էներգիա ապահովել։ Դա կարող է լինել կաթով կամ կեֆիրով շիլան։ Սա, հավանաբար, կատարյալ նախաճաշ է, որը կարելի է օգտագործել տարիներ շարունակ»,- ընդգծել է Բելոուսովան։

Placeholder