25.04.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
Առողջություն
11:44 25/04/2022
Հայաստան

25.04.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել

Հայաստանում ապրիլի 24-ին կատարվել է 2186 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 13 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 828 դեպք, որոնցից 410 571առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1683 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 305 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է է 3 037 290 թեստավորում:
 

Placeholder
25.04.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել