Ոստիկաններն ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդներին անհամաչափ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել
Իրավունք
15:03 25/04/2022

Ոստիկաններն ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդներին անհամաչափ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության  և  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ  երիտասարդների անհամաչափ ուժի կիրառմամբ ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ընթացքում։ Այս մասին հայտնում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից։ 

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից հայտնում են, որ Դաշնակցության երիտասարդականի 5 անդամներ իրազեկաման խաղաղ ակցիա իրականացնելու համար բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Հիշեցնենք՝ Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց էին փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։

 

Placeholder
Ոստիկաններն ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդներին անհամաչափ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել