Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոստիկանները փորձեցին ուժ կիրառել և ժողովրդից ստացան համապատասխան արձագանք. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած իրազեկման երթի ժամանակ ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպ տեղի ունեցավ։ Սակայն Արթուր Վանեցյանը կոչ արեց ձեռքերը վեր պարզել ու գնալ առաջ՝ «Հայաստան ոտքի», «Արցախ ոտքի», «հայ ազգ ոտքի» վանկարկելով։
Ա. Վանեցյանը լրագրողներին ասաց, որ երբ շեղվել են նախօրոք հայտարարած երթուղուց, ոստիկանները փորձել են ուժ կիրառել և ժողովրդից ստացան համապատասխան արձագանք։
«Քաղաքացիների միջև որևէ բան տեղ չի ունեցել։ Ոստիկաններ են փորձել սադրել, բայց որևէ բան չկա։ Նորմալ է ամեն բան»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։