Արյունարբուն հիմա էլ՝ հանուն իրա տուն հասնելու հղի կնոջը գցեցին մեքենայի տակ ու սպանեցին․ Սամսոնյան
Իրավունք
19:51 26/04/2022
Հայաստան

Արյունարբուն հիմա էլ՝ հանուն իրա տուն հասնելու հղի կնոջը գցեցին մեքենայի տակ ու սպանեցին․ Սամսոնյան

Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել երիտասարդ աղջկա։ 

«5 հազար երեխու գլուխ կերած արյունարբուն հիմա էլ՝ հանուն իրա տուն հասնելու հղի կնոջը գցեցին մեքենայի տակ ու սպանեցին: Էս ա էս արյունարբու մարդակերի իրական դեմքը ու սա անպատիժ չի մնալու!!!
Մարդակեր ստոր արարած...»,- ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն ու հրապարակել լուսանկար։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարական շարասյան մեքենաներից մեկը  Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկին մոտ մի քաղաքացու է վրաերթի ենթարկել։

Paorama.am-ի հետ զրույցում «Շտապ օգնություն»  ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց՝ այդ խաչմերուկից ծառայությունն ահազանգ ստացել է։

«Քաղաքացին տեղափոխվել է Նաիրի ԲԿ։ Մնացածաը խնդրում եմ հիվանդանոցից ճշտեք»,-ասաց Ստեփանյանը։

Նաիրի ԲԿ-ից էլ դեռ չեն արձագանքում։ 

Դեպքի վայրից ուղիղ հեռաձակմամբ աշխատում է նաև 168․am-ը։

 

Placeholder
Արյունարբուն հիմա էլ՝ հանուն իրա տուն հասնելու հղի կնոջը գցեցին մեքենայի տակ ու սպանեցին․ Սամսոնյան