Գերմանիան նախազգուշացնում է 2023 թվականին համաշխարհային պատմության ամենամեծ ճգնաժամի մասին
Տնտեսություն
11:51 26/04/2022
Աշխարհ

Գերմանիան նախազգուշացնում է 2023 թվականին համաշխարհային պատմության ամենամեծ ճգնաժամի մասին

Ուկրաինական ճգնաժամի պատճառով մատակարարման շղթայի խաթարումը կհանգեցնի պարարտանյութի պակասի և ֆերմերներին կզրկի բավարար բերք արտադրելու հնարավորությունից: Այդ մասին ասվում է գերմանական Compact պարբերականի հոդվածում:

«Հաջորդ տարի մեզ սպասում է մարդկության պատմության մեջ ամենամեծ պարենային ճգնաժամերից մեկը»,-հայտարարել է Մատիաս Բերնինգերը՝ Bayer AG-ի քիմիական-դեղագործական անդրազգային կորպորացիայի բաժնի ղեկավարը:

Նրա տեսակետը կիսել է գերմանացի տնտեսագետ Մատին Կայմը, որի կարծիքով՝ համաշխարհային սովը կարող է ազդել մինչև հարյուր միլիոն մարդու վրա։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլիի խոսքով էլ սննդի պակասը կառաջացնի լայնածավալ միգրացիոն հոսքեր, որոնց համեմատ 2015 թվականի ճգնաժամը «ամառային խնջույքի կնմանվի»։

Եվրոպական երկրների համար առանձնահատուկ նշանակություն ունեն Ուրալի և Բելառուսի կալիումի պարարտանյութերի գործարանները, որոնք այժմ գտնվում են Արևմուտքի պատժամիջոցների տակ: Որպես փոխարինող առաջարկվում է օգտագործել ազոտական պարարտանյութերը, սակայն, ինչպես գրում է թերթը, գազի թանկացման պատճառով դրանք մատչելի գներով չեն կարող արտադրվել։

Placeholder