Դեբեդից դուրս բերված երեխայի մոտ առկա է որովայնի, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն
Առողջություն
16:12 26/04/2022
Հայաստան

Դեբեդից դուրս բերված երեխայի մոտ առկա է որովայնի, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն

Դեվեդ գետից դուրս բերված երկուամյա փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Նա գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ

Սուրբ Աստվածամայր ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է, որ գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:

Placeholder