Հորը բռնեք՝ տղեն է փողոցում լինելու, քրոջը բռնեք՝ եղբայրն է լինելու․գնալու ենք մինչև վերջ․ Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
19:17 26/04/2022
Հայաստան

Հորը բռնեք՝ տղեն է փողոցում լինելու, քրոջը բռնեք՝ եղբայրն է լինելու․գնալու ենք մինչև վերջ․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումը Երևանում մեկնարկել է երթը Սասունցի Դավթի արձանի մոտից:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քայլերթի մեկնարկից առաջ ամփոփելով երեկ տեղի ունեցած «Դիմադրություն» շարժման  իրազեկման գործողու, ասաց ձևավորվել են դիմադրության օջախներ,որը պայքարի թիրախն ու նպատակն է եղել։

«Հայաստանի մարզերից դեպի Երևան են շարժվում մեր խմբերը։Այսօր Տիգրանաշենից սկսեցին իրենց քայլարշավն արժանապատիվ մեր քաղաքացիները։ Ողջունենք մեր հայրենակիցներին և սպասենք Երևանում»,- ասաց Սաղաթելյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ երեկ տարբեր ակցիաների ընթացքում ոստիկանությունը դիմել է բիրտ ուժի, արդյունքում այսօր կան ձերբակալվածներ։

«Դուք չեք կարող այսքան մարդու ձերբակալել։ Մենք պայքարից դուրս գալուց առաջ ասել ենք՝ պատրաստ ենք ամեն ինչի և գնալու ենք մինչև վերջ։ Հետևաբար, որևէ ձերբակալություններով, քաշքշուկով, մեր պայքարը չեք կարող կասեցնել, նույնիսկ ուշադրություն չենք դարձնելու։ Գնալու ենք մինչև վերջ։ Հորը բռնեք՝ տղեն է փողոցում լինելու, քրոջը բռնեք՝ եղբայրն է լինելու, հարևանին բռնեք՝ մյուսն է լինելու։ Այս շարժումը կասեցնել հնարավոր չէ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ի դեպ, երթի մասնակիցներին քաղաքացիները ողջունում էին իրենց պատշգամբերից ու լուսամուտներից։

 

Placeholder