Արաբական գարնան տեխնոլոգիաները Փաշինյանի մտքի արգասիքները չեն, բերել ձեռքն են տվել՝ արել է. Կարեն Քոչարյան
Քաղաքական
18:07 26/04/2022
Հայաստան

Արաբական գարնան տեխնոլոգիաները Փաշինյանի մտքի արգասիքները չեն, բերել ձեռքն են տվել՝ արել է. Կարեն Քոչարյան

«Հնչում է կարծիք, թե կան մարդիկ, որոնք չեն ուզում ընդունել, որ սխալ են թույլ տվել:Մոտեցումն հետևյալն է՝ ոչ թե մենք սխալվել ենք, այլ չենք սխալվել, ոչ ոք չի սխալվել: Որովհետև ես, դուք, բոլորը, կամ մեծ մասը 2018 թվականին  ցանկացել են փոփոխություն: Ոչ ոք չի սխալվել, նաև այն ժողովուրդը, որ դուրս էր եկել 2018 թվականին հրապարակ, պարզապես այդ ժողովրդին խաբել են»,-Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած պանելային քննարկմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ շաշտելով, որ դրանք տարբեր մոտեցումներ են:

Ըստ նրա՝ եթե ժողովուրդը հասկանա, որ իրեն խաբել են հենց առաջին վայրկյանից, երբ Փաշինյանը փակում էր արագաչափերը՝ ասելով, որ այն Սաշիկինն է, բայց հետո այդ արագաչափերն ավելացան, և վերջացրած նրանով, որ խոստացել էին ամեն ինչ թափանցիկ անել, բայց այսօր ոչ մի բան թափանցիկ չէ, ապա շատ բան կփոխվի:

«Կառավարության 75 հարցից 73-ը չզեկուցվող են, պետական գնումների մեծ մասը մեկ աղբյուրից է արվում: Ավելի ոչ թափանցիկ իշխանություն երբևէ չի եղել Հայաստանում»,-կարծիք հայտնեց բանախոսը և, նկատելց, որ Հայաստանում կա հասարակության մոտեցումների խնդիր նաև մենտալ առումով, այդ պատճառով էլ նա լիդեր է փնտրում:

Հիմնավորելով իր տեսակետը՝ Քոչարյանն ասաց. «Դա գալիս է նրանից, որ մենք անհատապաշտ ենք, սիրում ենք միայն մեր դռան դեմն ավլել՝ մնացածը թողնելով կեղտոտ: Մեր մոտ այսպես է՝ չի կարելի նրան կատարել խախտում, բայց ես ունեմ թույլտվություն՝ ինձ կարելի է: Սա վերաբերում է նաև այս իշխանությանը, ամենաուղիղ ձևով: Ասում էին՝ թալանածը կբերենք ժողովրդին կոպեկ-կոպեկ կբաժանենք, բայց բոլոր 700-800 իշխանավորները ստանում են պարգևավճար՝ չհաշված մեկ աղբյուրից գնումներն ինչ-որ մարդկանց եղբայրներից, քույրերից, զոքանչներից, իսկ ժողովուրդը՝ ոչ: Ի դեպ, երեկ «Հետք» կայքը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի մերձավորները չհայտարարագրած լիքը բաներ ունեն: Սա կարելի է միայն իրենց, իսկ մնացածին չի կարելի:

Հայաստանում պետք է գա իշխանույթուն, որը պետք է ասի, որ չի կարելի ոչ մեկին: Եթե չի կարելի շենքի վրա ինչ-որ բան կառուցել, կամ պատշգամբն առաջ տանել, ապա չի կարելի ոչ մեկին: Երբ երկրում օրենքի գերակայություն եղավ և այդ օրենքն առաջին հերթին իրենց վերաբերվեց, նոր խնդիրները կլուծվեն: Կան մարդիկ, որ ասում են՝ տեսեք մարզպետի հորը բռնեցին, դա բլեֆ է, պոպուլիսզմ է: Մարդիկ պետք է իրենց մաշկի վրա զգան այդ օրենքի գերակայությունը: Այ այդ դեպքում չեն փնտրի լիդեր, որովհետև այդ դեպքում կսկսի աշխատել համակարգը, մեխանիզմը: մենք 30 տարվա մեջ չենք դրել մեխանիզմն ու շարունակում ենք ավելի քանդել»:

Քաղտեխնոլոգի կարծիքվ՝  խնդիրն այն է, որ յուրաքանչյուրը հասկանա, որ ինքը չի սխալվել, որպեսզի խնդիր չունենա այդ կոմպլեքսից դուրս գալու համար:

«Իրեն խաբել են, խաբել են կոպիտ և չոր: Այս գիտակցման սերմանման խնդիրը պետք է լուծի ընդդիմությունը:

Ինչու է մարդն այն մակարդակին հասել, որ  եկիր կորցնելու համար պրոբլեմ չի տեսնում, բայց պարարտանյութի թանկացման համար տեսնում է: Այստեղ բոլորիս մեղավորությունն է և խնդիրը բոլոր մակարդակներում է՝ մանկապարտեզից սկսած: Մենք այլասերել ենք ամեն ինչ:

Ընդդիմությունը պետք է պարզ խոսի և ասի, թե ինչ է անելու նաև իմ ասածի համատեքստում, ինչպես են այդ աեմնը փոխելու, քանի որ այն իրոք երկարատև գործընթաց է, սերունդներ պետք է կրթվեն, որ վիճակ փոխվի, բայց այսօրվանից պետք է սկսել: Մովսեսին 40 տարի պետք եղավ ստրկության մենթալիտետը ժողովրդի միջից հանելու համար:

2018 թվականի տեխնոլոգիաները Արաբական գարնան էլ են օգտագործել, այն ոչ Նիկոլ Փաշինյանի ստեղծածն է, ոչ մտքի արգասիքն է, ոչ էլ ընդհանրապես իմացել է դրա մասին: Բերել են՝ ձեռքն են տվել, արել է:

Ժողովրդին բոլորն են խաբել, հասկանում եք: Ամենավատն այն է, որ անգամ Սերժ Թանկյանն է խաբել, երբ Փաշինյանը Երևանի հրապարակից դիմում էր Թանկյանին, և նա այնտեղից պատասխան էր տալիս: Ինքը խոստացել էր, որ գալու է Հայաստան ապրի, գոնե գար մի ամիս հանգստանար տնաշենը:

Հիմա ընդդիմությունն էլ է ուզում նման տեխնոլոգիներ անել, կստացվի՝ կանեն, չի ստացվի՝ չեն անի»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Placeholder