Ոչ մի հրաշք տեղի չի ունենա. Մեդվեդևը՝ Իլոն Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերման մասին
Տնտեսություն
14:18 26/04/2022

Ոչ մի հրաշք տեղի չի ունենա. Մեդվեդևը՝ Իլոն Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերման մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերումը։

Մեդվեդևը Telegram ալիքում գրել է.

«Հսկայական փողերով սոցցանցերի գնումը, երբ մի սեփականատերը փոխարինվում է մյուսով, ոչինչ չի փոխի, քանի որ ոչ միայն սեփականատերերն են այժմ որոշում իրենց կյանքի կանոնները»։
Նրա խոսքով, «ոչ մի ցանց ի վիճակի չէ անտեսել պետության տրամադրությունը, որն իր գրանցման վայրն է»։

Հետևաբար, ըստ Մեդվեդևի, չնայած Մասկի կողմից Twitter-ի գնմանը, հարթակի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն պետք չէ սպասել։

«Twitter-ի համար ոչ մի հրաշք փոխակերպում տեղի չի ունենա: Այն նորից չի դառնա ժողովրդավարական և առավել ևս՝ արդար: Եթե, իհարկե, այն դուրս չգա ամերիկյան իրավասությունից»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մասկը գնել է Twitter-ը 44 մլրդ դոլարով։ Twitter-ի բաժնետոմսերը Մասկի առաջարկից հետո աճել են մոտ 6%-ով։

 

 

Placeholder