Արդադարադատության ծաղր. Amnesty-ին Օսման Քավալային ցմահ ազատազրկելու մասին
Իրավունք
09:46 26/04/2022
Տարածաշրջան

Արդադարադատության ծաղր. Amnesty-ին Օսման Քավալային ցմահ ազատազրկելու մասին

Ստամբուլի դատարանը թուրք ֆիլանտրոպ և իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալային դատապարտել է ցմահ ազատազրկման։ Նա մեղադրվում է 2013-ին զանգվածային ցույցերին մասնակցելու և կառավարությունը տապալելու փորձի համար։ Յոթ այլ մեղադրյալներ դատապարտել են 18 տարվա ազատազրկման Քավալային աջակցելու համար։

Նշենք, որ տարիներ առաջ Քավալան այցելել էր Երևան, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Այս օր մենք ականատես դարձանք արդարադատության նկատմամբ  ամենատպավորիչ ծավալներով ծաղրի։ Այս վճիռը կործանարար հարված է ոչ միայն Օսման Քավալային, մյուս մեղադրյալներին և նրանց ընտանիքներին, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Թուրքիայում ու  դրա սահմաններից դուրս արդարադատությանը և իրավապաշտպան գործունեությանը»,-ասել է  Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիլս Մույժնիեքսը։

Նա նշել է, որ դատարանի վճիռը հակասում  է  ամեն տրամաբանության, այն անարդար է և ցույց տվեց, որ դատավարության նպատակն է փորձել լռեցնել անկախ ձայնը։

«Մենք շարունակում ենք պահանջել Օսման Քավալայի ու նրա աջակիցների անհապաղ ազատ արձակում»,-նշել է նա։

Placeholder
Արդադարադատության ծաղր. Amnesty-ին Օսման Քավալային ցմահ ազատազրկելու մասին