Վրաերթի ենթարկված կինը մահացել է
Իրավունք
20:06 26/04/2022
Հայաստան

Վրաերթի ենթարկված կինը մահացել է

Panorama.am-ի ճշտած տեղեկություններով վրաերթի ենթարկված կինը մահացել է։ 

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել երիտասարդ հղի կնոջ։ 

Դեպքի վերաբերյալ  ՀՀ ոստիկանությունն էլ  տեղեկացնում է․«Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»։

Placeholder
Վրաերթի ենթարկված կինը մահացել է