Բուլղարիան հայտարարել Է ապրիլի 27-ից ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու մասին
Քաղաքական
09:40 27/04/2022
Աշխարհ

Բուլղարիան հայտարարել Է ապրիլի 27-ից ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու մասին

«Գազպրոմ» ընկերությունն այսօրվանից դադարեցնում է գազի մատակարարումը Բուլղարիա, ասվում է երկրի Էներգետիկայի նախարարության կայքում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Ապրիլի 26-ին, «Բուլգարգազ»-ում ծանուցագիր է ստացվել այն մասին, որ «Գազպրոմ էքսպորտ»-ից բնական գազի մատակարարումը կդադարեցվի 2022 թվականի ապրիլի 27-ից», - նշել են գերատեսչությունում:

Մարտին երկրի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր չեն վառելիքի համար վճարել ռուբլով։

Ավելի վաղ ռուսական կորպորացիայից համանման ծանուցում էր ստացել լեհական PGNiG-ը։ «Գազպրոմ»-ում հայտարարել են, որ մատակարարումները կդադարեն, եթե մինչև ապրիլի 27-ը չվճարեն։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Եվրոպան գազի դիմաց պետք է վճարի ռուսական ռուբլով։
 

Placeholder
Բուլղարիան հայտարարել Է ապրիլի 27-ից ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու մասին