Ժամանակավոր դադարեցվել է Ստեփանակերտի գազամատակարարումը
Տնտեսություն
16:35 27/04/2022
Հայաստան

Ժամանակավոր դադարեցվել է Ստեփանակերտի գազամատակարարումը

«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի  վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև գործող գազալցակայանների աշխատանքը։

Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ նախնական հաշվարկների համաձայն՝ աշխատանքները կավարտվեն և գազամատակարարումը կվերականգնվի վաղը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում։

Չնախատեսված խնդիրների կամ տեխնիկական աշխատանքների հնարավոր երկարաձգման դեպքում՝ հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։

Placeholder
Ժամանակավոր դադարեցվել է Ստեփանակերտի գազամատակարարումը