Ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է Թուրքիայի հաջորդ նախագահի թեկնածուի անունը
Քաղաքական
14:45 27/04/2022
Տարածաշրջան

Ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է Թուրքիայի հաջորդ նախագահի թեկնածուի անունը

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական և Իզմիրիից ընտրված պատգամավոր Այթուն Չըրայը Twitter-ում տեղեկություն է հրապարակել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածուի մասին, որը հնարավոր է առաջադրվի Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում։

Ինչպես գրում է Էրմենիհաբերը, ըստ Չըրայի թվիթերյան գրառման՝  Էրդողանի գլխավորած կուսակցության նախագահի թեկնածուն լնելու է Հուլուսի Աքարը։ Վերջինս այժմ զբաղեցնում է Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնը և ունի բանակի գեներալի զինվորական կոչում։

2023-ի հունիսին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։
 

Placeholder