Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են համագործակցությունը տրանսպորտային ոլորտում
Տնտեսություն
15:11 27/04/2022
Տարածաշրջան

Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են համագործակցությունը տրանսպորտային ոլորտում

Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են համագործակցությունը տրանսպորտային ոլորտում
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է տրանսպորտային փոխադրումների ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնման մասին։ Այս մասին գրում է ParsToday-ը։

Ռոստամ Ղասեմին, որ երեքշաբթի օրը ժամանել է Մոսկվա, հայտարարել է տրանսպորտային ոլորտում Իրան-Ռուսաստան համագործակցության ընդլայնման մասին։

Անդրադառնալով երկկողմ առևտրաշրջանառության ավելացմանը, Ղասեմին ասել է. «Տնտեսական փոխանակումների ավելացման էական նախադրյալներից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքների լրացումն ու զարգացումն է»։

Խոսելով երկաթուղային համատեղ նախագծերում Թեհրան-Մոսկվա համագործակցության մասին, նա ընդգծել է. «Ներկայում Ռուսաստանը Իրանի ներսում երկու երկաթգծով կապված է Պարսից ծոցին»։

Ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ընդգծել է Հյուսիս-Հարավ երկաթուղու Ռաշտ-Աստարա հատվածն ավարտին հասցնելու անհրաժեշտությունն ու ընդգծել, որ «160 կիլոմետրանոց հատվածը դեռ ավարտված չէ, սակայն աշխատանքները շարունակվում են»:

Placeholder