ՌԴ Էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ 2022 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն 8,8%-ի անկում կունենա
Տնտեսություն
10:31 27/04/2022
Աշխարհ

ՌԴ Էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ 2022 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն 8,8%-ի անկում կունենա

ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը 2022 թվականի համար  Ռուսաստանի տնտեսության 8,8 % անկում է կանխատեսել։ Այս մասին գրում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով դաշնային պաշտոնյային և կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին։

Սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման սցենարային նախագծի համաձայն՝ էկոնոմիկայի նախարարությունն իր նախնական գնահատականներում պատժամիջոցների պատճառով 2022 թվականին կանխատեսում է Ռուսաստանի ՀՆԱ-ի 8,8%-ի անկում։ Արդեն 2023 թվականին սպասվում է տնտեսության 1,3 % աճ, 2024 թվականին՝ 4,6 %, իսկ 2025 թվականին աճը կկազմի 2,8 %։ Միաժամանակ, այս տարի գնաճը կլինի 20%-ից բարձր: 2023 թվականին այն կնվազի մինչև 6,2 %, իսկ 2024 թվականին՝ 4 %։

Տնտեսական զարգացման նախարարության կոնսերվատիվ սցենարով Ռուսաստանի ՀՆԱ-ն 2022 թվականին կարող է նվազել 12,4 %-ով, որին կհաջորդի 2023 թվականի 1,1 % անկումը։

Էկոնոմիկայի նախարարության կանխատեսման համաձայն՝ 2022 թվականին դոլարի միջին տարեկան փոխարժեքը կլինի 81,4 ռուբլու մակարդակում։ 2023 թվականին այն կկազմի 83 ռուբլի։ 2024 թվականին այն կբարձրանա մինչև 85,2 ռուբլի, իսկ 2025 թվականին արդեն կկազմի 86,9 ռուբլի։
 

Placeholder