Դոլարը գահավիժում է, հետ չի մնում նաև եվրոն
Տնտեսություն
08:38 27/04/2022
Հայաստան

Դոլարը գահավիժում է, հետ չի մնում նաև եվրոն

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմում է 454.74 դրամ՝ արժեզրկվելով 4.14 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում  458 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 461 դրամ:

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 5.30 դրամ՝ ապրիլի 25-ի համեմատ արժեզրկվելով 0.05 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 6.35 դրամ է։

Բանկերում եվրոյի միջին փոխարժեքը 482.29 դրամ է (ապրիլի 25-ի համեմատ աժեզրկվելով 6.86 դրամով)։ Վաճառքի դեպքում ամենացածր գինն էլ կազմում է  495 դրամ։
 

Placeholder