Մոր կողմից Դեբեդ գետը նետված երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
Առողջություն
12:05 27/04/2022
Հայաստան

Մոր կողմից Դեբեդ գետը նետված երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա

Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2 տարեկան Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

«Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը։

Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին», - գրել է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Placeholder