27.04.2022. Կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել
Առողջություն
11:50 27/04/2022
Հայաստան

27.04.2022. Կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել

Հայաստանում ապրիլի 26-ին կատարվել է 2774  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 10  հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 855 դեպք, որոնցից 410 598առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1683 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 305 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է  3 042 708թեստավորում:

Placeholder
27.04.2022. Կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել