Բրյուսելում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող խաչքարը՝ պատկերելով թուրքական «Ազգայնական շարժման» խորհրդանիշը
Աշխարհում
08:12 27/04/2022
Հայաստան

Բրյուսելում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող խաչքարը՝ պատկերելով թուրքական «Ազգայնական շարժման» խորհրդանիշը

Մշակութային վանդալիզմի թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Բրյուսելի Անրի Միշո հրապարակում տեղակայված խաչքար-հուշակոթողը, որի մոտ ապրիլի 24-ին տեղի էր ունեցել ոգեկոչման արարողություն: Այս մասին նշված է Բելգիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Խաչքարի վրա կարմիր գույնով պատկերված է թուրքական Ազգայնական շարժում կուսակցության սիմվոլիկան։ Այդ կուսակցությունը հանդիսանում է ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության «կնքահայրը»: Հուշակոթողը պղծվել է նաև հայհոյաբանական գրառմամբ։

Նման գործողությունները, որոնք հայատյացության և անհանդուրժողականության ցայտուն դրսևորումներ են, անհամատեղելի են համամարդկային արժեքների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Placeholder
Բրյուսելում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող խաչքարը՝ պատկերելով թուրքական «Ազգայնական շարժման» խորհրդանիշը