Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալական «Ռոմա»-ն և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում են բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս մասին գրում է euro-football.ru կայքը։
Կողմերը չափազանց մոտ են համաձայնագրի կնքմանը, սակայն դեռ չեն պարզաբանել մեկ մանրուք՝ պայմանագրի ժամկետը։ 33-ամյա հայ ֆուտբոլիստը հույս ունի երկու տարով երկարաձգել համագործակցությունը ակումբի հետ, մինչդեռ ակումբի ղեկավարությունը նրան առաջարկում է մեկ տարով պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով ավտոմատ երկարաձգելու հնարավորությամբ։
Միաժամանակ, ըստ աղբյուրի, ակումբում վստահ են, որ քննարկումներն ի վերջո հաջող կանցնեն։
Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։