28.04.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
Առողջություն
11:41 28/04/2022
Հայաստան

28.04.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել

Հայաստանում ապրիլի 27-ին կատարվել է 2546 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 216 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 858 դեպք, որոնցից 410 814 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1739 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1683 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 305 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 045 254 թեստավորում:

Placeholder
28.04.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել